Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուրջյան եւ Բաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 39-ամյա վարորդը, ով ժամը 14.20-ին իր տնից բերման է ենթարկվել բաժին եւ հանձնվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն:
Կատարվում է քննություն:





























