Սեպտեմբերի 7-ին, ժամը 17-ին, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ադոնցի փողոցի թիվ 13 հասցեի մոտ բախվել է մայթեզրին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























