Մոսկվան ակնհայտ է համարում կապի առկայությունը Սիրիայում ընդդիմության որոշ ջոկատների եւ ահաբեկիչների միջեւ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Մի շարք անօրինական զինված կազմավորումների եւ ճանաչված ահաբեկիչների միջեւ կապերի առկայությունն արդեն ակնհայտ փաստ է, այն ակնհայտ է ոչ միայն մեզ համար, այլեւ հենց իրենց` գրոհայինների», — ասել է նա:

Սիրիայում 2011-ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան  220 հազար մարդ է զոհվել: Կառավարական ուժերին դիմակայում են գրոհայինների ջոկատները, որոնք պատկանում են տարբեր զինված կազմավորումների: