Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ի.Վ. Պոպովին (Ռուսաստան), Ջ.Ուորլիքին (ԱՄՆ) ու Պ. Անդրիյոյին (Ֆրանսիա), նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի՝Լեռնային Ղարաբաղի հարցերով անձնական ներկայացուցիչ Ա.Կասպրշիկին, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հրատապ հարցերը՝ այդ թվում այս տարվա մայիսին 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն եւ ընթացիկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծին:




























