Հայաստանում մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում:

FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

Դիմորդները քննություններ են հանձնում եւ ընտրվում են բաց եւ արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:

2017-2018 ուսումնական տարվա համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք՝

սովորումեն 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3*  կուրսում

հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,

ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն եւ անգլերենի իմացություն,

համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,

ծնվելեն 1999թ. փետրվարի 15-ից մինչեւ 2002թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,

վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում չեն մնացել 3 ամսից ավել,

Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ բավարարում ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

*-12-րդ դասարաններում եւ 3-րդ կուրսում սովորող աշակերտները, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող:

Քննություններն անց են կացվում Հայաստանի հետեւյալ մարզերում՝

Սեպտեմբերի  15, 11:00, Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13

Սեպտեմբերի 15, 15:00, Արագածավան, Արագածավանի թիվ 2 դպրոց

Սեպտեմբերի 16, 11:00, Գավառ, Գավառիավագ դպրոց, Թումանյան փ. 11

Սեպտեմբերի 16, 15:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Հրազդան, կենտրոն թաղամաս

Սեպտեմբերի 19, 11:00, Արմավիր, Հացիկիթիվ 2 միջնակարգ դպրոց

Սեպտեմբերի 20, 11:00, Իջեւան, Գալիք կրթարան, Նալբանդյան փ. 1

Սեպտեմբերի 20, 15:00, Դիլիջան, Դիլիջանի ավագդպրոց, Մյասնիկյան 61

Սեպտեմբերի 21, 11:00, Վանաձոր, Վանաձորի Հ. Թումանյանիանվ. պետ. համալսարան, ՏիգրանՄեծի 36

Սեպտեմբերի 22, 11:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1

Սեպտեմբերի  23, 15:00, Հաշմանդամություն ունեցող երեխաներիհամար, Երեւան, Ամերիկյան խորհուրդների գրասենյակ, Ամիրյան փ. 4/7

Սեպտեմբերի 26, 11:00, Եղեգնաձոր, Երիտ.  կենտրոն, Մոմիկի փ.1

Սեպտեմբերի 26, 15:00, Վայք, Վայքի ավագ դպրոց, Շահումյան 93

Սեպտեմբերի 27, 11:00, Ջերմուկ,  Ջերմուկի ավագ դպրոց, Ձախափ

Սեպտեմբերի 28, 11:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Մյասնիկյան փ. 8

Սեպտեմբերի 28, 15:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտ, Գուսան Աշոտի փ. 32

Սեպտեմբերի 29, 11:00, Կապան, Կապանիթիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 1

Սեպտեմբերի 30, 11:00, Ագարակ, Ագարակի միջնակարգ դպրոց, Ագարակ

Հոկտեմբերի 2, Երեւան եւ հարակից մարզեր, 10:00- ՀայաստանիԽ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, բանասիրականի մասնաշենք, Ալեք Մանուկյան 13

Բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն՝

Ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը), 1 հատ 3×4 չափսի լուսանկար, գրիչ

Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ

Ամիրյան փողոց 4/7

Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45