Ղազախստանի վարչապետ Նուրսուլթան Նազարբաեւը հրաման է ստորագրել Քարիմ Մասիմովին երկրի վարչապետի պաշտոնից ազատելու եւ նրան Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ նշանակելու մասին, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: 

«Մասիմով Քարիմ Կաժիմկանովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ` ազատելով Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Ղազախստանի Հանրապետության կառավարությունը պետք է կատարի իր պարտականությունները մինչեւ Ղազախստանի Հանրապետության կառավարության նոր կազմի հաստատում», - ասված է Ղազախստանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունում: 

Վարչապետի առաջին տեղակալ Բակտիջան Սագինտաեւը նշանակվել է Ղազախստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: