Օկլանդում` Կալիֆորնիայի նահանգ, ոստիկանության 4 սպայի հեռացրել են անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգության համար: Եվս 7 իրավապահ կասկածի տակ է, հայտնում է Americaru-ն:
Սպաները մեղավոր են ճանաչվել անչափահաս աղջիկների հանդեպ սեռական բռնության եւ անպարկեշտ պահվածքի համար: Նրանք նաեւ մեղավոր են մարմնավաճառությանն աջակցելու եւ ոստիկանության տվյալների բազաներն անձնական շահի համար օգտագործելու համար:
Ապացուցվել է, որ մի քանի ոստիկան մեկ տարվա ընթացքում սեռական շփում է ունեցել սեռական ոլորտի աշխատող անչափահաս աղջկա հետ: Աղջիկն իր հայտարարության մեջ պատմել է, որ Օկլենդի ոստիկանության սպան առաջին անգամ նրան ստիպել է իրեն սպասարկել բուլվարի շրջանում, որտեղ անչափահաս մարմնավաճառներ են աշխատում: Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ հրապարակայնորեն նա հայտնել է, որ սեքսով է զբաղվել` հաճախ հարկադրված, ավելի քան տասը ոստիկանի հետ: Այժմ նա չափահաս է, բայց շատ շփումներ տեղի են ունեցել, երբ դեռ անչափահաս էր: Որպես պարգեւ, նա տեղեկություն է ստացել մարմնավաճառուհիների դեմ նախապատրաստվող շրջայցների մասին:
Ոստիկանության դեպարտամենտն աղջկան իր հաշվին ուղարկել է Ֆլորիդա` վերականգնողական բուժման:




























