«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կբարձրացնի մեր արտահանման հնարավորությունները: Այս մասին Կառավարության՝ սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ցուցահանդեսը կանցնի «Հայաստան. Դարպասներ դեպի մեծ շուկաներ» տնտեսական ֆորումի շրջանակում, որը ծրագրված է սեպտեմբերի 19-22-ը: Ֆորումին մասնակցելու են մոտ 200 հյուրեր՝ այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ Իրանից, նաեւ ԵՏՀ-ից ու ԵՏՄ անդամ երկրներից:
«Կարծում եմ միջոցառումը պետական ոլորտի ու արտասահմանյան բիզնեսի ներկայացուցիչներին կծանոթացնի հայկական ապրանքատեսակներին ու կավելացնի դրանց արտահանման հնարավորությունները»,- ասել է նախարարը:





























