Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոսրովի անտառի մոտակայքում՝ ձկնաբուծարանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-5204» մակնիշի 26 LS 998 պ/հ (վարորդ` 58-ամյա Ռ. Ա. ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 40 մ), վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները դին դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: