Հնդկաստանի Քարնաթաքայի նահանգի Շիմոգա քաղաքից ոչ հեռու 12 մարդ է խեղդվել՝ փորձելով Թունգաբադրա գետում լողացնել աստվածության արձանը։ Ականատեսների վկայությամբ մակույկում եղել է 35 մարդ, որոնք մտադիր էին Գանեշա աստծու արձանը հասցնել գետի մեջտեղը եւ ընկղմել ջրի մեջ, ինչպես պահանջում է ավանդույթը։ Սակայն ուժեղ հոսանքի պատճառով նավակը խորտակվել էր։ 5 մարդ ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ մյուս փրկվածներին ջրից հանել են մերձակա գյուղերի բնակիչները, փոխանցում է Lenta–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Գանեշա–չաթուրթհի տոնակատարության ժամանակ, որը նվիրած է Գանեշա աստծու իմաստությանը։ Ավադույթի համաձայն՝ կավե արձանը սուզում են ջրի մեջ, որտեղ այն աստիճանաբար քայքայվում է։




























