Հայաստանի նոտարները փոխհատուցելու են հաճախորդների վնասը սեփական մասնագիտական սխալներից: «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը՝ հարակից օրինագծերով, հաստատվել է Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ:
Ըստ Սահմանադրական դատարանի որոշման՝ օրինագծերը պետք է ԱԺ-ում ընդունվեն մինչեւ հոկտեմբերի վերջը:
Նվազագույն ապահովագրական վճարը կկազմի 6 մլն դրամ (12.5 հազար դոլարից քիչ ավելին- խմբ.) առավելագույնը՝ տրամադրված ծառայության կրկնակի ծավալը: Փոխհատուցման համար կստեղծվի նաեւ պահուստային հիմնադրամ:
Նոտարը պետք է հաճախորդին իրավական աջակցություն ցուցաբերի նրա գործին վերաբերող հարցերում: Այսպիսով, քաղաքացիների (կամ իրավաբանական անձանց) հնարավոր իրավական անիրազեկությունը նրանց համար բացասական հետեւանքներ չի ունենա:
Նոտարները նաեւ հնարավորություն կստանան ֆիքսել իրավաբանական նշանակության փաստեր: Դա թույլ կտա շատ հարցեր ( օրինակ փաստաթղթերում անհապատասխանությունների հարցերը) լուծել արտադատարանական կարգով:
Նոտարի համար ներդրվելու է տարիքային ցենզ (25 տարեկանից ոչ երիտասարդ), իսկ նրա ստաժավորումը պետք է տեւի ոչ թե 6 ամիս, այլ 1 տարի:





























