Իրանի նավթային արդյունաբերության նախարար Սայիդ Մագսուդ Միրքյազիմին հաստատվել է OPEC-ի 2011 թվականի նախագահի պաշտոնում:

Որոշումը կայացվել է նավթ արդյունահանող OPEC կազմակերպության 12 երկրների նախարարների 157-րդ նստաշրջանում: Հատկանշական է, որ վերջին  36 տարվա ընթացքում առաջին անգամ է Իրանը ղեկավարում այդ կառույցը:

Mehr գործակալության փոխանցմամբ, 157-րդ նստաշրջանն իր աշխատանքներն սկսել է Վիեննայում: OPEC-ի կազմում ընդգրկված են Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Իրաքը, Իրանը, Քաթարը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան եւ Էկվադորը: Կարտելի երկրներն ապահովում են համաշխարհային շուկայի նավթի 35 տոկոսը: