«Յունիբանկ» ԲԲԸ-ն Գերմանա-հայկական հիմնադրամի եւ գերմանական KfW բանկի հետ համատեղ սկսել է բիզնես վարկավորման նոր ծրագիր` ուղղված ձեռնարկությունների էներգոարդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ստանալ բիզնես վարկեր շահավետ պայմաններով, այլ նաեւ` էապես կրճատել ձեռնարկության էներգոծախսերը: Այս ծրագրով վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առեւտրի, շինարարության, գյուղատնտեսության , տրանսպորտի, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման եւ այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցները կամ ընկերությունները:
«Էներգոարդյունավետ» վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչեւ 60 ամիս ժամկետով` մինչեւ 14% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է 1 մլն ՀՀ դամից մինչեւ 500 մլն ՀՀ դրամ: Որպես գրավի առարկա կարող է հանդես գալ անշարժ գույքը կամ ավտոտրանսպորտը:
Հաշվի առնելով շուկայի եւ բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները, «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն եւ անհատական ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որեւէ սահմանափակումների:
«Յունիբանկի վարկային ծրագրերը մշակելիս մենք հաշվի ենք առնում ՓՄՁ-ներին համալիր աջակցության տրամադրման հնարավորությունը, նրանց պահանջմունքներն ու սեզոնային գործունեությունը: Այդ իսկ պատճառով մենք սկսեցինք համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ եւ մեր հաճախորդներին առաջարկեցինք նոր վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին` ստանալու մատչելի միջոցներ էներգոարդյունավետ սարքավորումների ձեռքբերման, արտադրական հզորության բարձրացման եւ տեխնոլոգիաների նորացման համար: Այս մոտեցման շնորհիվ ձեռնարկությունը կարող է կրճատել օգտագործվող էներգիայի ծավալները, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունն ու մրցունակությունը: Վարկավորման պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին. մենք չունենք միջնորդավճարներ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում եւ պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:






























