ՀՀ Արդարադատության նախարարության երկու գործակալությունները կմիավորվեն մեկում: Այս մասին որոշումը կայացվել է Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ:

ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը միավորվում է Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության հետ:

Դա թույլ կտա արդյունավետորեն կատարել նմանատիպ գործառույթները՝ ավելի փոքրաքանակ անձնակազմով, հավելել է նա: