«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դրական է գնահատում վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը:
Այս առնջությամբ ՀՎԿ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Դրական ենք գնահատում ե´ւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի փաստը, ե´ւ այդ հրաժարականի առնչությամբ նրա ունեցած ելույթը, որտեղ շիտակ եւ, ինչու ոչ, նաեւ հետաքրքիր շեշտադրումներ կային՝ հասարակության բեւեռացման, բազմաշերտ եւ բազմադեմ կոռուպցիայի, նոր սկզբի անհրաժեշտության եւ այլն մասին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Եղել եւ մնում ենք համոզված կողմնակիցը համակարգային եւ արմատական փոփոխությունների եւ ,հատկապես, նոր սկզբի ու վերածննդի, որը ենթադրում է ադիոզ եւ կոռուպացված պաշտոնյանների հրաժարական, համազգային առաջընթացը երաշխավորող զարգացման համապարփակ եւ իրատեսական ծրագիր եւ ի վերջո՝ արդյունքին միտված պատասխանատու քաղաքականություն բոլոր ոլոլորտներում»:
Նշենք, որ իր հրաժարականի մասին Հովիկ Աբրահամյանը հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Կառավարության նիստի ավարտին:




























