Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հրաժարվել է մեկնաբանել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարցը:

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողները Վարդան Եղիազարյանից հետաքրքրվել են՝ արդյոք Կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ սպասվում են ոստիկանությունում:

«Միշտ էլ ոստիկանությունը փոփոխության ենթարկվում է»,- ասել է նա:

NEWS.am-ի հարցին, թե «Սասնա ծռերի» գործողություններն իրենց նպաստն ունեցա՞ն Կառավարության փոփոխության հարցում, Վարդան Եղիազարյանը պատասխանել է. «Չեմ կարող ես նման հարցի պատասխանել, կապը չեմ տեսնում, միգուցե եւ»:

Նշենք, որ Վարդան Եղիազարյանը ՊՊԾ գնդի գրավման առաջին օրերին պատանդի կարգավիճակում գտնվում էր գնդի տարածքում: Նա Վալերի Օսիպյանի հետ հուլիսի 23-ին են ազատ արձակվել: Լրագրողների հարցին, թե ինչպես էր իրեն զգում գնդի տարածքում, Եղիազարյանն ասել է. «Իմ զգացումները չեն կարող լինել մամուլի համար»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին հայտարարել է սեպտեմբերի 8-ին: