Հոնկոնգի միջազգային օդանավակայանում տեխնիկական սպասարկման ավտոմեքենան բախվել է օդանավին, որում 295 մարդ կար: Դրա հետեւանքով տուժել էր մեքենայի վարորդը, հայտնում է The Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ օդանավը շարժվում էր դեպի թռիչքուղի, որպեսզի ուղեւորվի մալայզիական Պինանգ նահանգ: Ֆուրգոնը բախվել է օդանավի շարժիչին: Մեքենայի վարորդը ուսի ու գլխի վնասվածք է ստացել: Նրան մեքենայից հանելու համար հինգ մարդու օգնություն է պահանջվել: