2016-ի սկզբից ՀՀ կառավարությունը սոցիալական ծառայությունների վրա տնտեսել է 600 մլն դրամ։ Նշված միջոցները կփոխանցվեն Կառավարության պահուստային ֆոնդին։

Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 8-ին Կառավարության  նիստում։

Դա թույլ կտա շարունակել ֆոնդից հատկացումները՝ հաշվի առնելով, որ դրա միջոցները սպառվելու վրա են, ասված է որոշման հիմնավորման մեջ։

Նշենք, որ տնտեսումը իրավիճակային էր, սոցիալական ծրագրերի կրճատման մասին խոսք չի գնում։