Այսօր՝ սեպտեմբերի 8-ին հրաժարականի մասին հայտարարած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գոհար Պողոսյանը:
«Սիրելի գործընկերներ, շնորհակալություն համագործակցության համար: Այսօր ես մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի մասին հայտարարել է սեպտեմբերի 8-ին:




























