5 մարդ զոհվել է, եւս մեկը վնասվածքներ է ստացել Չինաստանի հյուսիսում գտնվող Հեյբեյ նահանգի ընդհատակյա ֆաբրիկայում պայթյունի հետեւանքով, հայտնում է Սինհուան:   

Միջադեպը տեղի է ունեցել գունավորիչների համար միջանկյալ արտադրանքի ֆաբրիկայում, որը գտնվում է Ցզինչժոու քաղաքի տարածքում, հայտնել է քաղաքային վարչակազմը: Պայթյունի պատճառը պարզվում է: Մասնագետները վերացնում են միջադեպի հետեւանքները: