Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ոչ պաշտոնական ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ամենաշատը սխալվել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հարցում: Այս մասին գրում է Նովոստի Գրուզիան:

«Մարգվելաշվիլիին համարում եմ իմ ամենամեծ սխալը քաղաքականություն գալուց ի վեր, բայց պետք է ներողություն խնդրեմ հասարակությունից. ես դեռեւս չեմ տեսել մի մարդու, որն այդ տարիքում այդպես կտրուկ փոխում է բնավորությունը: Նա դեռահասի նման է, որը մինչեւ հիմա գլուխ չի հանել ինքն իրենից: Ես հաշվի չառա այդ խնդիրը»,- Զուգդիդիում տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Իվանիշվիլին: