Ամերիկյան Թեխաս նահանգի Ալփին քաղաքի քոլեջում հրաձգության հետեւանքով ուսանող է վիրավորվել: Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Աղբյուրի տվյալներով՝ հրաձիգը սպանվել է: Ամենայն հավանականությամբ, նա ինքնասպան է եղել: Նրա անձի մասին ոչինչ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, արդյո՞ք նա որեւէ կապ ունի քոլեջի հետ:
Վիրավոր ուսանողի վիճակի մասին տեղեկություններ չկան: Հաղորդվում է նաեւ մեկ ոստիկանի վիրավորվելու մասին:




























