Ֆրանսիական եւ իտալական փրկարար ծառայությունները գիշերը դադարեցրել են Մոնբլանի ճոպանուղում արգելափակված մարդկանց օգնության գործողությունը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:
Նման որոշում կայացվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ճոպանուղում շուրջ 110 մարդ է եղել: Տեխնիկական խնդիրների պատճառով մարդիկ արգելափակված են մնացել ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա:
Փրկարարները հասցրել են մինչեւ մութն ընկնելն ուղղաթիռներով տարհանել շուրջ 50 մարդու: Մնացածները ստիպված կլինեն գիշերն այնտեղ անցկացնել: Փրկարարների հավաստմամբ՝ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:



























