Ֆրանսիայում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երեք կին է ձերբակալվել: Երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը լրագրողներին հաղորդել է, որ կանայք Փարիզում «անխուսափելի եւ բռնի» հարձակում են ծրագրել:

CNN-ի փոխանցմամբ՝ նախարարը նրանց ծայրահեղականներ է կոչել:

Ձերբակալությունն իրականացվել է Փարիզի Աստվածամոր տաճարի հարեւանությամբ հայտնաբերված գազի բալոններով լի մեքենայի հայտնաբերման գործի շրջանակում:

Ոստիկանության գործողության ընթացքում մեկ իրավապահ դանակի վիրավորում է ստացել, վիրավորվել է նաեւ ձերբակալված կանանցից մեկը:

Կազնյովի հաղորդմամբ՝ ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել, քանի որ կանայք զինված են եղել դանակներով: