Հյուսիսային Կորեան հայտնել է միջուկային հաջող փորձարկման մասին: Այս մասին տեղեկացնում է «Ռենհափ» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ հեռուստատեսությոնը:

Ըստ աղբյուրի՝ ԿԺԴՀ-ն միջուկային փորձարկում է իրականացրել՝ ստուգելու համար միջուկային մարտագլխիկի հզորությունը: «Երկիրը կշարունակի ամրապնդել միջուկային հզորության ավելացման հնարավորությունները»,- ասվում է Հյուսիսային Կորեայի հեռուստատեսության հաղորդագրության մեջ: