Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները ՄԱԿ Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում են եւ չեն պահպանում միջազգային հանրության հետեւողական պահանջները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Այս մասին ասված է ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հայտարարության մեջ։ «Դա շատ տագնապալի եւ ցավալի իրադարձություն է»,– վստահություն է հայտնել Ամանոն։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ հերթական միջուկային փորձարկումն հաջողությամբ է ավարտվել։





























