ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հյուսիսային Կորեային նախազգուշացրել է հերթական միջուկային փորձարկման «լուրջ հետեւանքների» մասին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնսթը։
ԱՄՆ նախագահը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարներին կոչ է արել միավորել ջանքերը Փհենյանի սադրանքներին հակազդելու համար։ «Օբաման կշարունակի դաշնակիցների եւ գործընկերների հետ խորհրդակցությունները, որպեսզի Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունները լուրջ հետեւանքներ ունենան»,– ասել է Էռնսթը եւ հավելել, որ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հյեի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։





























