ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Սենթ Փեթերսբերգ քաղաքում տեղի բնակիչն իր Grand Cherokee ջիպում լիցքավորվելու էր թողել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնը, որն ավելի ուշ պայթել էր եւ, ենթադրաբար, մեքենայի հրդեհման պատճառ դարձել, հայտնում է ABC հեռուստաալիքը։

Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են մարել կրակը, սակայն մեքենան փրկել չի հաջողվել. այն ամբողջությամբ այրվել է։ Հրշեջ ծառայությունը եւ Samsung ընկերությունը հետաքննում են միջադեպը։