ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ժամանում է Թուրքիա։ Իր այցի նախաշեմին նա նորից հաստատել է ՆԱՏՕ–ի աջակցությունը Թուրքիային, նրա բնակիչներին եւ ժողովրդավարական ինստիտուտներին։ «Թուրքիան երկիր է, որը գտնվում է այն հեղաշրջման կողքին, որը տեղի է ունեցել Սիրիայում եւ Իրաքում»,– ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նա նշել է, որ Թուրքան «արժանի եւ հիմնական դաշնակիցներից է», եւ ՆԱՏՕ–ն խորացնում է նրա հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի եւ Սեւ ծովում անվտանգության ապահովման համար։





























