Այս շաբաթ Ժնեւում անցկացվում է Կոմիտեի նիստ, որին հանձնարարվել է հետեւել «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» եվրոպական կոնվենցիայի (Էսպո) կատարումը: Դիտարկվող հարցերի թվում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Կոմիտեի անդամները կվերլուծեն, թե ինչ է արել Հայաստանը Մեծամորում ատոմային էլեկտրակայանի կառուցման էկոլոգիական հետեւանքների գնահատման վերաբերյալ: Օրակարգում են նաեւ Բելառուսի եւ Լիտվիայի գործողությունները, որոնք վերաբերում են Օստրովեցկի ատոմային էլեկտրակայանի կառուցմանը:
Ադրբեջանի համար Կոմիտեն կքննարկի, թե Ադրբեջանի օրենսդրությունը համապատասխանում Էսպոյի կոնվենցիայի դրույթներին:
«Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եվրոպական կոնվենցիան նախաձեռնել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը: Այն ուժի մեջ է մտել 1997թ-ի սեպտեմբերի 10-ին:
Կոնվենցիայով նախատեսվում է, որ կողմերն անցկացնեն շրջակա միջավայրի վրա որոշ տեսակի գործունեության ազդեցության գնահատում վաղ փուլում: Կոնվենցիայի մասնակիցները պայմանավորվել են խորհրդակցել միմյանց հետ բոլոր խոշոր վերամշակման նախագծերի վերաբերյալ, որոնք կարող են ունենալ զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն շրջակա միջավայրի վրա:



























