Նավթն էժանանում է։ Brent տեսակի նավթի մատակարարումները վաճառում են բարելի դիմաց 49.50 դոլարով այն բանից հետո, երբ նախօրեին նավթի գները 4-տոկոսանոց աճ էին գրանցել ԱՄՆ–ում նավթի պաշարների կտրուկ նվազման տեղեկությունների ֆոնին։ Փորձագետները կասկածում են, որ դա վկայում է կոնյուկտուրայի հիմնարար փոփոխությունների մասին, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նավթի պաշարները երկրում անցյալ շաբաթ պակասել էին մինչեւ 14.51 բարել, ինչն այդ ցուցանիշի համար ռեկորդային անկում էր 1999–ից հետո։ Փորձագետները միջինում սպասում էին ցուցանիշի չափավոր աճի՝ մոտավորապես կես մլն բարելով։
Բենզինի պաշարներն անցյալ շաբաթ կրճատվել էին 4.21 մլն բարելով, այնինչ թորումների պաշարներն աճել էին 3.38 մլն բարելով։
Այս փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, արտահայտում են ժամանակավոր գործոնները։ ԱՄՆ հարավում եւ արեւելքում վերջին տրոպիկական փոթորիկը ծովով նավթի մատակարարումների անկման պատճառ էր դարձել, եւ դրա ներմուծման ընդհանուր ծավալը պակասել էր 1.85 մլն բարելով։





























