Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Որմնադիրների փողոցի տներից մեկի մոտ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արձագանքման խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ: