Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին բանակցություններ են սկսել Ժնեւում: Հանդիպումն ընթանում է President Wilson հյուրանոցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բանակցությունների գլխավոր թեման պետք է դառնա Սիրիան եւ ահաբեկիչների դեմ պայքարում կողմերի ջանքերի համադրումը: Բացի այդ, նախատեսված է հանդիպմանը քննարկել ներսիրիական քաղաքական գործընթացի գործարկումը եւ մարդասիրական միջանցքի ընդլայնումը:
Երեկ Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆֆան դե Միստուրայի հետ:




























