Հայաստանի արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ոչ մի կապ չունի այս տարվա հուլիսին «Սասնա ծռեր» խմբի գործողությունների հետ: Այս մասին սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի թղթակցի այն հարցին, թե որքանով էր վարչապետի հրաժարականը պայմանավորված Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գդի գրավումով:
Այն հարցին, արդյոք Հովիկ Աբրահամյանը սպառնալիք էր ներկայացնում իշխանությունների համար, պատգամավոըր պատասխանեց. «Ոչ մի սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող Դա նրա որոշումն էր, ես հարգում եմ նրա որոշումը ու հարգում եմ նաեւ նրա պարզաբանումները: Նա շատ հստակ ասաց, թե ինչու է հրաժարական տալիս: Հրաժարականը տվել է պարոն Աբրահամյանը, ու հենց նրանից է պետք հարցնել, թե ինչու է նա դիմել այդ քայլին: Կոնկրետ ինձ բավարարել է երեկ առավոտյան նրա ելույթի տեքստը»
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ին:



























