Պեկինում սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Ֆանշանի շրջանում զանգվածային սպանություն է տեղի ունեցել կենցաղային հողի վրա: Հինգ մարդ զոհվել է, երկուսը վիրավոր են: Ոստիկանությունը պարզել է կասկածյալի անձը եւ պարգեւ է խոստացել նրան բռնելուն աջակցելու համար, հայտնում է Սինհուան:   

Հաղորդվում է, որ տեղի ժամանակով մոտ 23:00-ին Ֆանշանի շրջանի Դոուդյան գյուղում տղամարդը դանակով սպանել է  Վեյ ազգանունով  51-ամյա կնոջ եւ եւս չորս ազգականի, երկու մարդ վնասվածքներ է ստացել: Ոստիկանությանը հաջողվել է պարզել կասկածյալի անձը, պարզվել է, որ նա  58-ամյա Յան Գույշուանն է: Ներկայումս նրան ձերբակալելու գործողություն է իրականացվում: