Իտալիայում՝ Սարդինայի Նուլե քաղաքում, տղամարդու վարած Fiat-ը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հայտնում է La Nuova Sardegna-ն: Տուժել է 31 մարդ՝ ներառյալ 11 ամսական մի երեխա:

Ղեկին է եղել 43-ամյա անասնաբույժ Կոնստանտինո Գատուն: Պարբերականի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի կենտրոնով ընթանալիս նա կորցրել է մեքենայի կառավարումը: Այդ պահին տեղական տոնակատարության առիթով փողոցում մեծ թվով մարդիկ են եղել:

Պատահարից հետո մարդկանց բազմությունը մեղավորին արգելափակել է ավտոմեքենայի մեջ: Երբ նրան հաջողվել է մեքենայից դուրս գալ, ներկաներից մեկը նրան հարվածել է դանակով: Արդյունքում՝ Գատուն հիվանդանոց է տեղափոխվել: Այժմ նրան ոստիկաններն են հսկում:

Բացառված չէ, որ վրաերթի պահին տղամարդը հարբած է եղել: