Զարմանալի է, թե ինչու իշխող Հանրապետական կուսակցությունը ժամանակին չպաշտպանեց ռեֆորմատոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին։ Այս մասին սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությանը։

«ՀՀ կառավարությանն, առաջին հերթին, ավելի շատ ազատություն է պետք, որը պետք է տրամադրի նախագահը։ Ես ցավով եմ հիշում, թե ինչպես ՀՀԿ–ն առանց բացատրության Կարեն Կարապետյանին ազատեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից, հատկապես, երբ նրա գործողությունները բավական կտրուկ էին քաղաքում իրականացվող բարեփոխումների տեսակետից»,– նշել է Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է արմատապես փոխի խաղի կանոնները, այդ թվում՝ ներդրումային ոլորտի բարելավման համար։ «Սակայն ակնհայտ է, որ համակարգում կան մարդիկ, որոնց համար ձեռնտու է ներկայիս վիճակը, այսինքն՝ մարդիկ, որոնք բարեփոխումների թշնամի են»,– հավելել է Ստյոպա Սաֆարյանը։