Մոսկվայում օգոստոսի 31-ին 59-ամյա հայ գործարար Հենզել Ծառուկյանին սպանած 4 տաջկներից երկուսն արդեն կալանավորվել են, իսկ երկուսն հասցրել են լքել Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հենզել Ծառուկյանի ընկերներից մեկից։ Նա նշեց, որ տարածքում գտնվող տեսախցիկները ֆիքսել են կատարվածը եւ իրավապահներն արդեն պարզել են ավազակային հարձակում գործած անձանց ինքնությունը։

Հիշեցնենք, որ սպանված հայ գործարարը ծնունդով Ջավախքի Սաթխա գյուղից է, նա երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի երեկոյան` գործարարը աշխատանքի վայրից դուրս է եկել եւ 4 տաջիկ հարձակվել են նրա վրա եւ մետաղյա խողովակով խփելով գլխին` սպանել ու գողացել մոտի գումարը: Տարածքի տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, հանցագործներից մեկին ռուս իրավապահներն արդեն բռնել են:

 Հենզել Ծառուկյանն ամուսնացած է, ունի երեխաներ: