ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կազմել է 474.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.70 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.59 դրամ (նվազել է 0.97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 631.00 դրամ (նվազել է 3.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 303.89 դրամ, ոսկի՝ 20,483.91 դրամ, պլատին՝ 16,589.62 դրամ։

Սեպտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։