ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյան պետք է նվաճի իր ազատությունը, նրան ոչ ոք չի տա ազատություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովում գլխավոր դատախազի թեկնածուի հետ հանդիպումից հետո։ լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
«Ազատության իրավունքը նվաճում են, հիմա դա նա պետք է նվաճի, ոչ ոք ոչ մեկի ազատություն չի տալիս»,-ասել է պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե կհաջողվի՞ նրան լինել քաղաքական պատվերներից անկախ։
Ռուբիկ Հակոբյանը որպես առավելություն նշեց դատախազի թեկնածուի երիտասարդ լինելը։ Մեր հակադարձմանը, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի առավելությունը եւս համարվում էր երիտասարդ ու խոստումնալից լինելը, մինչդեռ առիթներ եղան համոզվելու, որ նա իշխանությունից անկախ ի զորու չի գործել, արձագանքեց, Ռուբիկ Հակոբյանն արձագանքեց. «Ամբողջ քաղաքական վերխուշկան, եթե չհասկանա, որ պետք է գիծ քաշել ու ասել՝ այլեւս ավարտվել է ամեն ինչ, գիծ ենք քաշում եւ օրենքի դիկտատով իրականացնում ամեն ինչ, եթե այսպես չլինի, անհատապես որեւէ մեկը ոչինչ չի կարող փոխել»։
Հարցին, թե Գեւորգ Կոստանյանից հետո ի՞նչն են վերանայել, նոր դատախազի ընտրության հարցում ինչով են առաջնորդվելու, որ հարցերի վրա են շեշտադրելու, նա ապատասխանեց. «Նախ պետք է խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ հարցեր տանք, որ ավելի հրապարակային պատասխանի։ Եթե մարդը գալիս է պրոֆեսիոնալ խոսում, իր մասնագիտական բառամթերքով ու կենսագրությամբ ասում՝ ես այս մասնագետն եմ, դու ի՞նչ պետք է անես։ Տառապանքի փորձով ասես՝ մինեւնույն է, դու ոչ մի բանի պետք չե՞ս, այդպես չէ, իհարկե։ Շատ կարեւոր է՝ ինչ քաղաքական խոչընդոտներ կան, որոնք խանգարում են պետության մեջ արդարադատություն իրականացնելու»։ Ռուբիկ Հակոբյանը դժվարացավ ասել՝ ինչպես են քվեարկելու։



























