Իսպանիայում գնացքի՝ գծերից դուրս գալու հետեւանքով զոհերի թիվը հաել է 4-ի, 47 ուղեւոր վնասվածքներ են ստացել, հայտնում է AP-ը:

Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9:30-ին` Գալիսիայի շրջանում: Գնացքը ռելսերից դուրս է եկել, երբ մոտենում էր Պորրինո կայարանին: Զոհվածների թվում են գնացքի մեքենավարը եւ վագոնավարը,   2 ուղեւոր մահացել է արդեն հիվանդանոցում: Իշխանությունները չեն բացառում եւս մեկ զոհի առկայությունը, ներկայումս փրկարարները նրան փնտրում են բեկորների մեջ:

Գնացքում 63 ուղեւոր է եղել: Այն ուղեւորվում էր դեպի պորտուգալական Պորտու քաղաք: