Հայաստանի կառավարությունը ղեկավարելու Կարեն Կարապետյանի որոշումը գերհամարձակ քայլ է: Այս մասին սեպտեմբերի 9-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Միեւնույն ժամանակ, պատգամավորը կարծում է, որ Կարեն Կարապետյանի որոշումը անչափ հավասարակշռված եւ իր գործողությունները ճիշտ կշռադատող մարդու քայլ է:
«Նոր կառավարության համար 6-7 ամիսը փորձաշրջան կլինի: Կարեն Կարապետյանն իր ծրագիրը կներկայացնի, իսկ եթե այդ կարճ ժամանակահատվածում նա իրականացնի իր ծրագրային դրույթները, չենք բացառում նաեւ, որ եթե խոհրդարանական ընտրություններից հետո այնպիսի Ազգային ժողով կազմավորվի, որի դեպքում հնարավոր կլինի նախորդ վարչապետի թեկնածությունն առաջադրել, ապա Կարեն Կարապետյանը, հնարավոր է, վարչապետի պաշտոնում մնա ոչ թե 6-7 ամիս, այլ շատ ավելի երկար»,- ամփոփել է Արտակ Դավթյանը:




























