Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է հերթական ահաբեկչությունը հաջողությամբ կանխելու մասին: Նրա խոսքով՝ խմբավորումը չեզոքացվել է, սակայն «ուիշներն էլ կան»: Նա նաեւ էլ ավելի մեծ զգոնության կոչ է արել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայի ոստիկանները Փարիզի Աստվածամոր տաճարից ոչ հեռու ավտոկայանատեղիիում հայտնաբերել էին կայանված մեքենա, որի սրահում դատարկ գազի բալոն է եղել, իսկ բեռնախցիկում՝ արդեն այդպիսի լիքը 6 բալոն։ Մեքենայի մեջ նաեւ արաբերենով փաստաթղթեր են հայտնաբերվել:

Տեղի ունեցածի հետ կապված ձերբակալվել են մի տղամարդ եւ կին՝ համապատասխանաբար 34 եւ 29 տարեկան, որից հետո հաղորդվել է, որ ձերբակալվել են եւ երկու կասկածյալներ:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնեւի տեղեկացմամբ՝ հինգշաբթի օրը եւս երեք կասկածյալ կանայք էին ձերբակալվել՝ 19, 23 եւ 39 տարեկան, որոնք պատրաստում էին նոր բռնի եւ անխուսափելի հարձակումներ: