Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է սեպտեմբերի 5-9-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67,014,041 ԱՄՆ դոլար 473.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 79,153,257 ԱՄՆ դոլար 475.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 5,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում  գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,861,350 եվրո 529.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,847,696 եվրո 533.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,108,367,323 ՌԴ ռուբլի 7,30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 471,739,014 ՌԴ ռուբլի 7,39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 49.6 մլն ԱՄՆ դոլար: