Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ի դեմս Կարեն Կարապետյանի՝ բարեփոխումների խորհրդանիշ է տեսնում։ Այս մասին սեպտեմբերի 9-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ նախագահի ելույթում հստակ նշվում էր, որ սահմանադրական բարեփոխումներն ինքնըստինքյան ենթադրում են կարճ ժամկետներում արմատական փոփոխություններ։ «Չեմ  կարծում, որ վարչապետի հրաժարականը պետք է դիտարկել որպես անսպասելի փոփոխություն։ Ես անձամբ ոչ միայն լավատես եմ, այլ նաեւ իրատես։ Մենք նոր վարչապետի թեկնածուի շնորհիվ վերջապես մեր սպասելիքներն իրականացված կտեսնենք»,– ասել է Արտակ Դավթյանը։