Բենինում հզոր պայթյուն է տեղի ունեցել աղբի կիզարանում: Սինհուա գործակալությունը հայտնում է, որ առնվազն  100 զոհ կա եւ ավելի քան  200 վիրավոր: Reuters-ն իր հերթին նշում է, որ պայթյունի վայրում շատ են զոհերը, բայց կոնկրետ թվեր չի մեջբերում:   

Գործակալության տվյալներով, վնասվածքներ է ստացել մի քանի հարյուր մարդ: Աղբյուրի համաձայն, պայթյունը տեղի է ունեցել ուշ երեկոյան`  Տորի քաղաքում` Բենինի մայրաքաղաք Կոտոնից 40 կմ հեռավորության վրա: Հենց այդ ժամանակ  պայթյունի վայրում մեծ քանակությամբ մարդիկ են եղել: