Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Մոր եւ որդու վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Նախնական տեղեկություններով՝ 27-ամյա Տիգրանը վիճել է մոր հետ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել մորը, որը տեղում մահացել է։
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ կատարվում է քննություն։ Նշենք, որ սպանվածը 50-ամյա Օֆիկ Խաչատրյանն է։




























