Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ջրցան մեքենա են կիրառել՝ աշխատանքից զանգվածաբար ազատելու դեմ բողոքող ուսուցիչների ցույցը ցրելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ ցույցը ցրելու ժամանակ մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել:

Թուրքիայի կրթության նախարարությունը սեպտեմբերի 8-ին աշխատանքից ազատել է 11.5 հազար ուսուցիչների, որոնք կասկածում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ: Վերջերս Դիարբեքիր այցելած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ «այս կամ այն կերպ ահաբեկիչների հետ կապ ունեցող ուսուցիչների թիվը շրջանում շուրջ 14 հազար է»: