Բանգլադեշում ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն 21 մարդ: Այս մասին հայտնում է bdnews24 պորտալը:

Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի եւ մոտ 50 տուժածի մասին:

Պորտալի տեղեկություններով՝ հաջողվել է պարզել 13 զոհվածների անձը, բոլորը ֆաբրիկայի աշխատակիցներ էին:

Տուժողներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: