Օգոստոսի 28-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Սվետլանա Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան քաշել-պոկելու միջոցով հափշտակելու մասին:

Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների եւ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, 1986 թ. ծնված Հակոբ Խ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: